Ասադի ուժերը, ի պատասխան թուրքական ԶՈՒ-ի գործողությունների, հրետանային կրակ են բացել Լաթաքիայի կողմից
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը, «Սիրիական ազատ բանակի» (գործում է Սիրիայի իշխանության դեմ) և թուրքական ԶՈՒ-ի գործողություններին ի պատասխան, կրակ են բացել Լաթաքիայի կողմից, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը։
Աղբյուրը հաղորդում է, որ Ասադի ուժերը հրետակոծության են ենթարկել Թյուրքմենդաղ կոչվող բարձունքը: Նշվում է, որ պայթյունների ձայները լսվում են Թուրքիայի սահմանից այն կողմ՝ Հաթայի շրջանում:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն այս առավոտ մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: