Ռիո-2016. Գեորգի Կետոևը նույնպես պարտվեց
97 կգ քաշային Գեորգի Կետոևը պարտվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում:
Հայաստանի ներկայացուցիչը 1:8 հաշվով պարտվել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, վրացի Էլիզբար Օդիկաձեին:
Եթե Օդիկաձեն հասնի եզրափակիչ, Կետոևը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Ավելի վաղ 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը նույնպես պարտվել էր առաջին գոտեմարտում: