Թուրքիան գերմանական հետախուզությունից օգնություն է խնդրել Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցներին գտնելու համար
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը դիմել է Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությանը` խնդրելով աջակցել թուրք ընդդիմադիր Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարելու հարցում, փոխանցում է Der Spiegel-ը:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի կանխման պահից հետո իշխանությունները Գերմանիային են ուղարկել հետախուզման խնդրանքով 40 հայց և Գյուլենի կողմնակիցներին հանձնելու մասին 3 հայց:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից հայտնել էին, որ երկրի Արդարադատության նախարարությունը մոտակա օրերին Թուրքիա կուղարկի իր ներկայացուցիչներին, ովքեր կստուգեն Գյուլենի հանդեպ տարվող հետաքննությունը: