Ռոման մեկնարկել է վստահ հաղթանակով (տեսանյութ)
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» 4:0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»:
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել:
Երկրորդ խաղակեսում Դիեգո Պերոտին երկու անգամ վստահ է իրացրել 11 մետրանոց հարվածը, 82-րդ ու 84-րդ րոպեին աչքի են ընկել Էդին Ջեկոն եւ Մուհամեդ Սալահը: