Մոսկվայում «Новая газета»–ի լրագրողի վրա արտաթորանք են նետել
Մոսկվայում «Эхо Москва»-ի խմբագրության մոտակայքում անհայտ անձինք հարձակվել են «Новая газета» թերթի լրագրող Յուլիա Լատինինայի վրա և արտաթորանք նետել նրա վրա, հաղորդվում է ռադիոկայանի կայքում:
Լատինինան պատմել է, որ հանցագործներից մեկը եղել է մոտոցիկլետի սաղավարտով, ինչը թույլ չի տվել ճանաչել նրան, իսկ 2-րդը սպասել է իր հանցակցին մոտոցիկլետի վրա:
Լրագրողուհին ենթադրում է, որ հարձակումը եղել է լավ պլանավորած, քանի որ նրա կատարողները հստակ իմացել են` որտեղ է կայանված եղել նրա մեքենան:
Նա նաև նշել է, որ հարձակումը, հավանաբար, կապված է թերթում իր հրապարակումների հետ: Լատինինայի խոսքով, դա արդեն 14-րդ կամ 15-րդ հարձակումն է իր վրա: