Հալեպը ենթարկվել է գրոհայինների հարձակման, կան զոհեր բնակիչների շրջանում
Զինված ընդդիմության գրոհայիններն այսօր հրթիռակոծել են Հալեպ քաղաքի Էլ Համդանիա թաղամասը, որը գտնվում է սիրիական բանակի պաշտպանության ներքո: Այս մասին հայտնել է «Սուրիա ալ Էն» տեղեկատվական կայքը` ոստիկանական բաժանմունքին հղումով:
Նրանց տեղեկությունների համաձայն, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում: Շտապօգնության մեքենաները դուրս են բերում վիրավորներին այդ թաղամասից:
Հուլիսի 31-ից ի վեր, երբ ակտիվացել են ռազմական գործողությունները Հալեպում, մահացել է 198 մարդ և ևս 830 մարդ ստացել է վնասվածքներ: