Քելվին Հարիսը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյը` ըստ Forbes-ի
Քելվին Հարիսը դարձել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող դիջեյը` ըստ Forbes ամսագրի: Մեկ տարում նրան հաջողվել է վաստակել 63 մլն դոլար, ինչն օգնել է նրան պահպանել նախորդ տարվա առաջատարությունը:
Նման չափի գումար վաստակելուն նրան օգնել է պայմանագիրը, որը կնքվել է այս տարվա փետրվարին: Համաձայն պայմանագրի` առաջիկա 2 տարիների ընթացքում Հարիսը պետք է 70 անգամ ելույթ ունենա Լաս Վեգասի Hakkasan ակումբում:
Քելվինը մեծ գումարներ է վաստակում նաև տարբեր փոփ կատարողների հետ համագործակցությունից` հանդես գալով որպես պրոդյուսեր և որոշ երգերի հեղինակ:
Հարիսը պահպանում է ամենահաջողակ դիջեյների ցուցակի առաջին հորիզոնականը 4-րդ տարին անընդմեջ: