Սիրիացիները կպաշտպանեն իրենց երկրի միասնությունը. Բաշար Ասադ
Սիրիացիները պատրաստակամ են շարունակել պայքարը և կպաշտպանեն իրենց հայրենիքի միասնությունը` չնայած գոյություն ունեցող դժվարություններին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, նախագահը Դամասկոսում ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի հարցով նախարար Մոբաշարա Ջավադա Աքբարին և քննարկել է նրա հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
«Բարեկամ պետությունների, այդ թվում` Հնդկաստանի կողմից Սիրիային աջակցելն էապես նպաստել է սիրիացի ժողովրդի տոկունության ամրապնդմանը պատերազմի առաջ»,- ասել է Ասադը:
Նա նշել է, որ մի շարք տարածաշրջանային երկրներ և Արևմուտքը «օգտագործել են ահաբեկիչներին և մինչ օրս աջակցում են նրանց, որպեսզի խոչընդոտեն ճգնաժամի քաղաքական կարգավորման լուծումը գտնելուն, որը կդադարեցներ արյունահեղությունը և Սիրիայի փլուզումը»: