Հարավաֆրիկացի 6-ամյա տղան մահացել է մորը բռնաբարությունից փրկելու փորձի ժամանակ
Հարավաֆրիկյան հանրապետությունում 6-ամյա տղան իր կյանքի գնով պաշտպանել է մորը բռնաբարությունից, հայտնում է The Independent-ը:
Սեգոմոցո Գարսքեյփը որդիներին` 8-ամյա Տաբիսոյին և 6-ամյա Կուտլվանոյին, դպրոց տանելիս է եղել, քանի որ նրանք ուշացել էին ավտոբուսից: Երբ ընտանիքը գրեթե հասնելիս է եղել դպրոց, նրանց վրա է հարձակվել մի տղամարդ և փող պահանջել: Մերժում ստանալուց հետո` հանցագործը կնոջը գցել է գետնին և փորձել բռնաբարել:
Կրտսեր որդին սկսել է բղավել և ոտքերով հարվածել տղամարդուն: Կինն ավագ որդու հետ միասին վազել է դեպի ճանապարհը` օգնություն խնդրելու, սակայն ոչ ոք չի կանգնել:
Վերադառնալով դեպքի վայր` նա տեսել է, ինչպես է տղամարդը խեղդում երեխային, իսկ հետո կոտրված շշով սպանում նրան:
Ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա հանցագործին, ում անունը չի նշվում: