Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Գարեջրի փառատոնը Երևանում՝ արդեն 3–րդ անգամ

0

Կարապի լճի հարակից տարածքում երաժշտական ուրախ ռիթմերով մեկնարկել է Երևանի գարեջրի ամենամյա 3-րդ փառատոնը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Ժամը 19:00-ին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի և քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի ողջույնի խոսքով ազդարարվել է փառատոնի պաշտոնական բացումը:


Երևանի գարեջրի փառատոնում ներկայացված է շուրջ 15 ընկերությունների 20 տաղավար: Փառատոնի ընթացքում տաղավարներում  կանցկացվեն արագ ըմպելու, ձողիկով ըմպելու, նրբերշիկի համը որոշելու, գետնանուշն արագ մաքրելու, խեցգետինն արագ ուտելու և այլ մրցույթներ, որոնց կարող են մասնակցել բոլոր այցելուներն ու ստանալ անակնկալ նվերներ ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից:

Ժամը 22:00-23:00-ն կանցկացվի փառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ բոլոր մասնակից ընկերությունները կստանան մասնակցության շնորհակալագրեր՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:


Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boeing» նվագախմբերը,  իսկ երեկոն կեզրափակվի DJ Soprano-ի կատարումներով:

Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը Երևանի քաղաքապետարանի «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո երրորդն է: Այն  նախորդ երկուսի նման արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից:


Փառատոնի այցելուների թիվը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ,  Երևանի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և ուրույն նպաստն է բերում մայրաքաղաքում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:


Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։

Փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջուր» գործարանը՝ «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսքլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են Gyumri, Aleksandropol, Ararat, Chezh ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academy» (Գարեջրի ակադեմիա)  փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ձկնալի ըմպենարանը:


Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская


Спорт в России и мире
Москва

Дмитрий Вязьмикин – тренер по индивидуальной подготовке молодежного футбола «Локо»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Главный русский теннисист заставил Париж аплодировать ему стоя. Что удалось Осьминогу Медведеву?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Путин прислал траурный венок на похороны полярника Чилингарова


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

МИД РФ: Зеленский умолял лидеров СНГ приехать в Швейцарию


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт "Отражения" к 225-летию А.С. Пушкина томичи смогут увидеть в прямой трансляции



Москва

Футбольный матч между медиками и Молодежным советом прошел в Одинцове

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net