Կարեն Միքայելյան. Հետագայում ավելի լավ հանդես կգանք
ՀՊՏՀ-ի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանն անդրադարձել է կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի հետ ոչ-ոքիին ՈւԵՖԱ-ի Գավաթի A խմբի մրցաշարի երրորդ տուրում:
«Շատ հետաքրքիր, լարված խաղ էր: Պետք է հաղթեինք 3-4 գոլի առավելությամբ: Տղաներն ամեն ինչ արեցին: Մրցակիցն էլ շատ փորձառու թիմ էր: Շնորհակալություն տղաներին, որ արեցին առավելագույնը՝ չնայած որ ոչ-ոքի խաղացինք: Սա էլ մի փորձություն էր, դրանից հետո փորձ ձեռք բերեցինք: Հետագայում, ինձ թվում է, ավելի հաջող հանդես կգանք:
Շատ լավ կլիներ, եթե կարողանայինք լեգիոնական ձեռք բերել, սակայն դա մեծ գումարների հետ է կապված:
Ճիշտ է, որ չանցանք հաջորդ փուլ, սակայն երրորդ տեղը նույնպես դրական արդյունք եմ համարում»,- ասել է Կարեն Միքայելյանը: