Էստոնիան 250.000 եվրո կհատկացնի պաղեստինցի փախստականներին օգնելու համար
Էստոնիայի ԱԳՆ-ն կաջակցի ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնություն հատկացնող կազմակերպությանը 250.000 եվրո գումարով, որն ուղղված է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին հումանիտար իրավիճակի մեղմացմանը։ Այս մասին հայտնել է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախարար Մարինա Կալյուրանդը նշել է, որ կազմակերպության աշխատանքը շատ կարևոր է և պահանջված, քանի որ Գազայի հատվածի բնակիչների համար իրավիճակը շարունակում է մնալ բարդ, նրանք հումանիտար օգնության կարիք ունեն:
«Շրջանում ապրող մարդիկ մեծ մասամբ կախված են արտերկրից ստացվող հումանիտար օգնությունից: 2014թ. պատերազմից հետո վերականգնումը Գազայի հատվածում շարունակվում է, և բնակչությանը հիմնական ծառայություններն առաջարկելու համար միջազգային աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է նախարարը: