Ռիո-2016. Ղրղզ ծանրորդը զրկվել է Օլիմպիադայի բրոնզե մեդալից
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ընթացքում դոպինգային սկանդալները մեծ թափ են ստանում:
Ծանրամարտի տղամարդկանց 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Իզատ Արտիկովը զրկվել է մեդալից: ՄՕԿ-ի բժշկական կոմիտեն ղրղզ ծանրորդի մոտ դոպինգ է հայտնաբերել:
IWF-ն (նանրամարտի միջազգային ֆեդերացիա) հաստատել է վճիռը: