Մադոննան իր ծննդյան օրը նշել է Կուբայում` ընկերների և հարազատների շրջապատում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան ավարտել է իր այցը Կուբա` մեծ աղմուկով նշելով կղզում իր ծննդյան օրը: Հենց այնտեղ իր տոնը նշելու որոշումը պատահական չէ. երգչուհու դստեր հայրը հայտնի կուբացի պարուսույց և դերասան Կառլոս Լեոնն է. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ծննդյան օրը սկսվել է երկուշաբթի` ռեստորաններից մեկում, որտեղ ուրախությունը ավանդական կուբայական երաժշտության ներքո տևել է մինչև կեսգիշեր: Հաջորդ օրը տոնը շարունակվել է հավանայական ռեստորանում: Երեկոյի ընթացքում երգչուհուն, ով դարձել է 58 տարեկան, լուսանկարել են սեղանին` կուբայական պար պարելիս:
Կուբայում գտնվելու իր վերջին օրը երգչուհին նվիրել է գնումներին և Հին Հավանայում զբոսանքին` իր բազմաթիվ բարեկամների և ընկերների հետ: