Սկսնակ լուսանկարիչն իր պարտեզից տիեզերքի ցնցող կադրեր է ստանում (լուսանկարներ)
Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում ապրող սկսնակ լուսանկարիչ Ռոջեր Հաթչինսոնն իր պարտեզում փոքր աստղադիտարան է կառուցել, որի օգնությամբ գեղեցիկ լուսանկարներ է անում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հաթչինսոնին հաջողվել է ստանալ Apollo-15 տիեզերանավի` լուսնի վրա վայրէջք կատարելու և Միջազգային տիեզերական կայանի` Լոնդոնի վերևով անցնելու խոշոր պլանով կադրերը:
«Լուսանկարների որակը կախված է մթնոլորտի վիճակից և լուսավորությունից: Լավագույն կադրերը ստացվում են քաղաքի կենտրոնից հեռու վայրերում, որտեղ լուսային աղտոտումն այդքան զգալի չէ»,- պատմել է լուսանկարիչը: