Ռիո-2016. Հայ ազատոճային ըմբիշների ելույթների ժամանակացույցը
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ընտրանին ազատոճային ըմբիշներով կավարտի պայքարը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 ըմբիշներ. Գառնիկ Մնացականյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):
Վաղվանից օգոստոսի 19-ից պայքարին կներգրավի Գառնիկ Մնացականյանը. նա ելույթները կսկսի 17:00-ից:
Օգոստոսի 20-ին հերթը Լևան Բերիանձեինն է (ժամը 17:00-ից): Մրցումային վերջին օրը հանդես կգան Դավիթ Սաֆարյանն ու Գերոգի Կետոևը (սկզբնական գոտեմարտերը 15:00-ից):