Նիցցայի մոտակայքում 1 մլրդ եվրոյով վաճառքի է դրվել աշխարհի ամենաթանկ վիլլան (լուսանկարներ)
Ֆրանսիայում վաճառքի է դրվել աշխարհում ամենաթանկ վիլլան, որի արժեքը կազմում է մոտ 1 մլրդ եվրո, փոխանցում է Интерфакс-ը:
Կապ Ֆերա թերակղզում տեղակայված վիլլան գտնվում է Նիցցայից ոչ հեռու: Այն պատկանել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդին: Այժմ այն պատկանում է Marnier-Lapostolle ընտանիքին, որը հորինել է Grand Marnier լիկյորը:
Վիլլայի համար այժմ գրեթե 2 անգամ շատ գումար են խնդրում, քան 2008-ին էին խնդրում: Այն ժամանակ վիլլան պատրաստվում էր գնել ռուս գործարարներից մեկը 370 մլն եվրոյով և 19.5 մլն եվրո կահույքի համար: Սակայն գործարքը չէր կայացել:
Վիլլայում կան տասնյակ սենյակներ՝ հյուրասենյակ, ձմեռային այգի, ծառայողական կառույցներ, 50 մետրանոց լողավազան, 14 հա բուսաբանական այգի ջերմոցներով, որտեղ աճում են բացառիկ արևադարձային նմուշներ: