ԻՊ-ն իր վրա է վերցրել Մերձմոսկվայում ՊՊԾ-ի վրա հարձակման համար պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Մերձմոսկվայում Պարեկապահակային ծառայության կետի վրա հարձակման համար պատասխանատվությունը. հայտնում է Site Inteligence Group գործակալությունը:
Ավելի վաղ Մոսկվայի Քննչական կոմիտեում հայտնել էին ՊՊԾ կետի վրա հարձակման 2 վարկածի մասին:
Օգոստոսի 17-ին կացիններով զինված անհայտ անձինք հարձակվել էին ՊՊԾ կետի վրա: Նշվում է, որ հարձակման հետևանքով 2 ոստիկան վիրավորվել է: