Սինդի Քրոուֆորդի դուստրը նկարահանվել է Pop Magazine-ի համար (լուսանկարներ)
Pop Magazine ամսագրի խմբագիրները Սինդի Քրոուֆորդի դուստր Կայա Գերբերին աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ են հռչակել և իրենց կարծիքն ամրապնդել են սեպտեմբերյան համարի երեք շապիկով:
Ինչպես նշում է Tatler.ru-ն` յուրաքանչյուր շապիկի վրա Կայայի դիմանկարն է` The Most Beautiful Girl In The World («Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը») գրությամբ:
14-ամյա աղջիկը գնահատել է հաճոյախոսությունը, սակայն նշել է, որ համեստությունը գեղեցկացնում է աղջկան, և իր հաջողության համար շնորհակալություն է հայտնել իր մայրիկին:
«Երբեք չեմ մտածել, որ այսքան վաղ կհայտնվեմ շապիկի վրա: Ի շնորհիվ մայրիկիս, որի հետ տարվա սկզբում նկարահանվել եմ ֆրանսիական Vogue-ի համար, երազանքս իրականացավ. հիմա մենակատարի դերում եմ հանդես գալիս»,- ասել է աղջիկն ամսագրին տված հարցազրույցում: