Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Նոր օրենսդրական փաթեթով պաշտոնյաները պատասխանատվություն կկրեն գույքի և եկամուտների անհիմն զգալի աճի համար

0

ՀՀ արդարադատության նախարարությունն ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով ներկայացնելու է օրենսդրական նոր փաթեթ:

Կառավարության նիստում ներկայացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես, ապօրինի հարստացմանը, այդ մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձն ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է դա և այն անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն: Իհարկե, այս տեսանկյունից պետք է նշել, որ նման մոտեցումն անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել են հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ, այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն՝ հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց և իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե ներկայացվում է պատշաճ հիմնավորում, ապա որևէ խնդիր բնականաբար չի ծագում, եթե ոչ՝ վրա է հասնում պատասխանատվություն: Սակայն, Հովհաննիսյանի կարծիքով, ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: 

«Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը, դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու ամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,- ասաց արդարադատության նախարարը:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году


Спорт в России и мире
Москва

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

"Ролан Гаррос" стартовал в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об усилении совместных усилий России и Китая по борьбе с загрязнением пластиковым мусором





Путин в России и мире
Москва

Путин указал на важность союзнического взаимодействия с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запустить прямой авиарейс между Барнаулом и Минском предложил Александр Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Афиша театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"



Москва

Главгосстройнадзор Подмосковья объяснил правила обеспечения работников временным жильем

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net