ԱՄՆ-ում նկարահանվում է «Մեծ Լեբովսկի» ֆիլմի «սփին-օֆը»
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջոն Տուրտուրոն Նյու Յորքում նկարահանում է «Հաջողակ մարդիկ» (Going places) ֆիլմը, որը կդառնա Քոեն եղբայրների «Մեծ Լեբովսկի» ֆիլմի «սփին-օֆը», հաղորդում է The Guardian-ը` հղում անելով ռեժիսորի շրջապատի մարդկանց:
Նշվում է, որ Տուրտուրոն մտադիր է զարգացնել Քոենների ֆիլմում իր խաղացած կերպարի`հոգեպես անադեկվատ բոուլինգի սիրահար Հիսուս Կինտանայի գիծը: Նոր ֆիլմում Տուրտուրոյից բացի խաղում են Բոբի Կանավալեն և Օդրի Տոտուն:
Հիշեցնենք, որ «Մեծ Լեբովսկի» կատակերգությունը լույս է տեսել 1998 թվականին: Ի սկզբանե այն ժողովրդականություն չի վայելել, սակայն հետագայում հայտնի ու սիրված է դարձել:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական հերոսներ են դառնում կամ օրիգինալ ֆիլմում, կամ գրքում գործող կերպարները։