Համացանցի օգտատերերն իրականացրել են աուտիզմով աղջկա ցանկությունը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ուտա նահանգի բնակչուհի Կամիլան աուտիզմի պատճառով կապվածություն է զգում որոշակի առարկաների հանդեպ և չի ցանկանում բաժանվել դրանցից: Երբ աղջիկը մեծացել և այլևս չի կարողացել հագնել իր սիրելի վերնաշապիկը, որը կրել է դեռ մանկապարտեզից, հայտնի է դարձել, որ այդ տեսակի վերնաշապիկներ այլևս չեն արտադրվում:
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը` նրա մայրը ֆեյսբուքի միջոցով դիմել է համացանցի օգտատերերին և խնդրել նույն վերնաշապիկի մեծ չափերն ունեցող մարդկանց իրենց ուղարկել դրանք: Կնոջ խնդրանքն անմիջապես արձագանք է ստացել, և մի քանի օրվա մեջ Կամիլային ուղարկել են 78 վերնաշապիկ: