Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մոտ 200 գործարար է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել 200 մասնավոր ձեռնարկությունների ծառայողական տարածքներում` ստանալով 187 մարդու ձերբակալման թույլտվություն, փոխանցում է Корреспондент-ը:
Աղբյուրը նշում է, որ ընկերությունների ղեկավարներին մեղադրում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», ինչպես նաև նրան ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
Հուլիսի 15-ի գիշերը մի խումբ թուրք զինվորականներ փորձել են հեղաշրջում իրականացնել: Թուրքական իշխանություններին հաջողվել է վերականգնել ամբողջական վերահսկողությունն արդեն հաջորդ օրը: Բախումների հետևանքով մահացել է մոտ 300 մարդ: