Թուրքիայում վերջին օրերի մի շարք ահաբեկչությունների հետևանքով 11 մարդ է մահացել
Առնվազն 11 մարդ է մահացել մի շարք հարձակումների հետևանքով, որոնք իրականացվել են Թուրքիայում վերջին օրերի ընթացքում: Եվս 226 մարդ ստացել է վնասվածքներ, փոխանցում է Интерфакс-ը:
Չորեքշաբթի երեկոյան ականապատված մեքենան պայթել է Վան նահանգի ոստիկանության բաժանմունքի մոտակայքում: Երեք մարդ մահացել է, 73-ը՝ վիրավորվել:
Հինգշաբթի առավոտյան պայթյուն է հնչել Էլեգըզ քաղաքում, որի թիրախը եղել է ոստիկանական բաժանմունքը: Այս դեպքում մահացել է կրկին 3 մարդ, 146-ը՝ վիրավորվել:
Երկրի հարավ-արևելքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով մահացել է 4 թուրք զինծառայող, ևս 7-ը ստացել է վնասվածքներ: Այդ նույն շրջանում սպանվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցը, ով հսկում էր մի փոքր բնակավայր:
Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ ահաբեկչություններն իրականացրել են քուրդ գրոհայինները: