Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը հաջողվելու դեպքում կվտանգեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի կայունությունը. թուրք վերլուծաբան
Եթե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը հաջողություն ունենար, կսկսվեր սարսափելի քաղաքացիական պատերազմ, որը վտանգավոր կլիներ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փունսմանը՝ նշելով, որ պատերազմներն աշխարհում առանց այդ էլ շատ են:
Հարցին՝ արդյոք համարժե՞ք է թուրքական իշխանությունների պատիժը, հասարակությունը նորմա՞լ է վերաբերում, երբ մարդիկ բանտերում են հայտնվել, լրատվամիջոցներ են փակվել, վերլուծաբանը պատասխանեց. «Հասարակությունը խոցված է, որովհետև շատերն այդ սարսափելի գիշերվա հետ իրենց անձնական պատմությունն են ունեցել»:
Իսկ հարցին, թե հեղաշրջման ձախողված փորձից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի դիրքերն ավելի ամրապնդվեցին, նա կփոխի՞ իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Բուրչու Գյուլթեքին պատասխանեց. «Ես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կողմնակից եմ։ Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ` Հարավային Կովկասում ակտիվ դիրք զբաղեցնելու նպատակով: