ՌԴ արտգործնախարարությունում չեն հաստատել Լավրովի մոտակա այցը Թուրքիա
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում չունեն տեղեկություն նախարար Սերգեյ Լավրովի` մոտակա ժամանակահատվածում Թուրքիա կատարելիք այցի մասին, փոխանցում է Интерфакс-ը:
«Ես չունեմ որևէ տեղեկություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մոտ ժամանակահատվածում նման այց կայանալ:
Նախօրեին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լավրովի այցը Թուրքիա կարող է կայանալ մինչև այս տարեվերջ` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: