Ռիո-2016. Բրազիլիայի խոշոր հաշվով հաղթանակը, Նեյմարի ռեկորդը
Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան 6 անպատասխան գնդակ է ուղարկել Հոնդուրասի դարպասը:
Հանդիպման հաշիվը 14-րդ վայրկյանին բացել է Նեյմարը, ով դարձել է Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Մինչև ընդմիջում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի է ընկել Մարկինյոսը:
Դրանից հետո մեկ անգամ աչքի է ընկել Լուանը, իսկ Նեյմարն ավելացված ժամանակում հաջող է իրացրել 11 մետրանոցը:
Բրազիլիան եզրափակչում կմրցի Նիգերիա - Գերմանիա զույգի հաղթողի հետ: