Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների առանձնատունը վաճառվել է 100 մլն դոլարով
Առանձնատունը, որը պատկանել է ամերիկյան Playboy ամսագրի հիմնադիր և խմբագիր Հյու Հեֆներին, վաճառվել է 100 մլն դոլարով, գրում է Associated Press-ը:
Աղբյուրը նշում է, որ առանձնատունը և նրան հարող տարածքը ձեռք է բերել 33-ամյա ներդնող Դարեն Մետրոպուլոսը, ով Metropoulos & Co ընկերության համասեփականատերն է և ապրում է մոտակայքում:
Սակայն նոր գնորդը չի կարող տեղափոխվել իր գնած տունը: Համաձայն պայմանագրի, 90-ամյա Հեֆներն իրավունք ունի ապրել իր առանձնատանը մինչև կյանքի վերջ:
Շքեղ երկհարկանի տունը, որը կառուցվել է 1927-ին, գտնվում է Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամասերից մեկում: Կալվածքի տարածքում, որը կազմում է մոտ 25.000 քմ, գտնվում է թենիսի դաշտ, բասկետբոլի հրապարակ, մի քանի լողավազան, ինչպես նաև փոքր կենդանաբանական այգի և թռչուններ: