Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել. ռուսական լրատվամիջոցներ
Ռուսական Նովոռոսիյսկ քաղաքում՝ գլխավոր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու մարմին։ Մարմնի վրա առկա են հրազենային վնասվածքներ, հայտնում է kuban24.tv-ն:
«Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում: Մահացածի ինքնությունը պարզվել է՝ նա ձեռնարկատեր էր»,- պատմել է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան:
Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ներմուծում»: Հետաքննությունը շարունակվում է:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սպանվածը հայկական սփյուռքի ներկայացուցիչ է: