Կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը
Ս. թ. օգոստոսի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:
Դասական երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Կարեն Շահգալդյանը /ջութակ/:
Կհնչեն Ա. Բաբաջանյանի, Լ. վան Բեթհովենի, Ա. Դվորժակի, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները: