Յուրաքանչյուր չեմպիոնության մեջ առանձնահատկություն կա. Հեմիլթոն
«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը գլխավորում է Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակը: Մարզիկը հայտնել է, որ այս տարի չեմպիոն դառնալու դեպքում այն նման չի լինի նախորդներին:
«Յուրաքանչյուր հաղթանակից հետո տպավորությունները տարբեր են. երբեմն հեշտ է տրվում, երբեմն՝ բարդ: Երբեմն հաջողություններից հետո ինձ սովորական եմ զգում, իսկ մեկ այլ դեպքում էլ աներևակայելի զգացողություններ եմ ունենում: Այս բոլոր ապրումներն իրարից տարբերվում են:
Իմ չեմպիոնություններից յուրաքանչյուրի մեջ առանձնահատկություն կա: Հիմա էլ ամեն մի հաղթանակ ինձ այլ կերպ է տրվում: Ամեն անգամ, թվում է, ամենալավ պահն է, որը երբևէ ապրել եմ:
Այժմ ես ավելի փորձառու եմ, ավելի նպաստավոր դիրքում եմ և ձգտում եմ կրկին հասնել չեմպիոնության»,- աշխարհի եռակի չեմպիոնի խոսքերն է մեջբերել «F1i»-ն: