Հայազգի Օլիմպիական չեմպիոնը հրապարակավ խուզել է ՌԴ սուսերամարտի ազգային հավաքականի մարզչի գլուխը (տեսանյութեր)
Սուսերամարտի Օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյանն ու Տիմուր Սաֆինը Ռիո դե Ժանեյրոյում ունեցած փայլուն ելույթից հետո հրապարակավ սափրել են Ռուսաստանի սուսերամարտի ազգային հավաքականի մարզիչ Իլգար Մամեդովին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ավելի վաղ Մամեդովը խոստացել էր, որ Օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ շահելու դեպքում կսափրի գլուխը ու կփոխի իր իմիջը: Մինչդեռ ռուս սուսերամարտիկները 4 ոսկե մեդալ են վաստակել Ռիոյում:
Արդյունքում չեմպիոնները որոշել են չսպասել Օլիմպիադայի ավարտին ու բազմաթիվ լրագրողների ներկայությամբ սափրել են մարզչի գլուխը:
Парикмахерская олимпийских чемпионов - Яна Егорян и Тимур Сафин pic.twitter.com/jsrupgurp1
— Дмитрий Симонов (@dmitriy_f1re) August 14, 2016