Ռիո-2016. Բոլտը չորրորդ ցուցանիշով մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում կայացան արագավազքի 100 մետր մրցատարացքի մրցումների քառորդ եզրափակիչները:
Վազքային 8 մրցումների առաջին 2 տեղերը մտան կիսաեզրափակիչ, որոնց կմիանան նաև լավագույնն ցուցանիշ ունեցող ևս 8 մարզիկներ:
100 մետր տարածության գործող օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը հաղթել է իր մասնակցության քառորդ եզրափակչի մրցումը, սակայն բոլոր մյուս մարզիկների մեջ ցուցադրել է 4-րդ արդյունքը (10,07 վայրկյան):
Լավագույն արդյունքը ցուցադրել է ամերիկացի Ջաստին Գետլինը (10,01):