Ռուսական ավիաընկերությունները պատրաստ են չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա. «Ռոսավիացիա»
«Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ մոտ 15 ռուսական ավիաընկերություններ պատրաստ են չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա, հայտնում է «Գազետա» գործակալությունը։
Նա հավելել է, որ ավիաընկերություններին, թույլտվություն ստանալուց հետո, կպահանջվի մի քանի ժամ չվերթները վերականգնելու համար։
«Օդանավը երկինք բարձրացնելու համար հարկավոր է ընդամենը մի քանի ժամ»,- ասել է նա։
Լույս հուլիսի 22-ին «Ռոսավիացիան» չեղարկել է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների արգելքը, որը սահմանվել էր Թուրքիայում հուլիսի կեսին ռազմական հեղաշրջման փորձից հետո։