Ֆեթհուլահ Գյուլենը նշել է պայմանը, որի դեպքում կվերադառնա Թուրքիա
Ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենը հայտարարել է, որ կվերադառնա Թուրքիա միայն այն դեպքում, երբ ներկայացվեն անհերքելի ապացույցներ, որ ինքը կապ ունի երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ, գրում է Reuters գործակալությունը:
«Եթե իմ դեմ ներկայացված մեղադրանքների թեկուզ 1/10-րդ մասը հաստատվի, ես խոստանում եմ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Գյուլենը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը պահանջում է ստեղծել միջազգային հանձնաժողով` երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննման համար:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում տեղի է ունեցել լույս 16-ի գիշերը: Վերջին տվյալների համաձայն, ձերբակալվել է ավելի քան 26.000 մարդ: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հեղաշրջման կազմակերպման հետ կապ ունենալու համար և պահանջում են նրա արտահանձնումը: