Էթովպացի վազորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ռիոյի Օլիմպիական խաղերի 10 հազար մետր վազքի կանանց մրցաշարի հաղթող է դարձել եթովպացի Ալմազ Այանան:
Նորընծա օլիմպիական չեմպիոնը սահմանել է նաեւ համաշխարհային ռեկորդ՝ 29:17.45:
Արծաթե մեդալը նվաճել է Ջեպկեմա Չերույոթը Քենիայից, իսկ բրոնզը բաժին է հասել եթովպացի Տիրունեշ Դիբաբային: