Charlie Hebdo-ն դատարան է դիմել ահաբեկչության սպառնալիքից հետո
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթը դատարան է դիմել այն բանից հետո, երբ թերթի ֆեյսբուքյան էջում նոր ահաբեկչության սպառնալիքներ են հայտնվել: Դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո հետաքննություն է սկսվել. հայտնում է РИА Новости-ն:
Սպառնալիքով հաղորդագրությունը ստացվել է թերթի այն համարի թողարկումից հետո, որի շապիկին պատկերված է եղել մերկ տղամարդ` երկար մորուքով, և մերկ կին` հիջաբով: Զույգն ուրախ վազում է լողափին, իսկ գրառման մեջ ասվում է`«Մուսուլմաններ, ազատվեք»:
Նշվում է, որ Charlie Hebdo-ն պարբերաբար ստանում է նման հաղորդագրություններ սպառնալիքներով և վիրավորանքներով: Մասնավորապես, սոցցանցի օգտատերեր հարձակվել են պարբերականի վրա` քննադատելով Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության մասին ծաղրանկարները: