Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

ՀՀ տնտեսությունը չի օգտվել ռուս-թուրքական, ռուս-վրացական և ՌԴ-ԵՄ հարաբերությունների վատթարացումից. Բաբկեն Թունյան

0

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Հայաստանի տնտեսական հնարավորությունների, ռուսական շուկայում հաստատվելու, ԵԱՏՄ-ի արդյունավետության և այլ հարցերի Tert.am-ը զրուցել է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ:

-Պարո՛ն Թունյան, նախորդ տարվա նոյեմբեր ամսից ռուս-թուրքական հարաբերությունները գրեթե սառեցվել էին: Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ուներ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:

- Ըստ էության, հնարավորություններն այնքան մեծ չէին, որքան ներկայացվում էին։ Ենթադրվում էր, որ մենք կարող ենք լրացնել ռուսական շուկայում թուրքերի ազատած տեղը։ Իսկ թուրքերը առավել ակտիվ են 4 ոլորտներում՝ զբոսաշրջություն, շինարարություն, պարենային ապրանքներ (գյուղմթերք, սննդամթերք) և շինանյութ։


Զբոսաշրջության մասով չենք շահել, որովհետև Թուրքիայում հանգստացող ռուսները գալիս են ոչ թե Հայաստան, այլ ուրիշ ծովափնյա երկրներ։ Շինարարության մասով նույնպես հնարավորություններ չկային. թուրքական ընկերությունների կողմից ՌԴ-ում իրականացված շինարարության ծավալները հսկայական են և հայկական շինարարական կապիտալը նման մասշտաբների մեջ չի կարող մտնել։ Մեզ մնում էր միայն գյուղմթերքի մասով որոշ առաջընթաց ապահովել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալը աճել է, հատկապես լոլիկի գծով։ Սակայն կասկածներ կան, որ իրականում ՌԴ է արտահանվել թուրքական լոլիկ՝ փաթեթավորված հայկականի տակ։

-Հայաստանը չօգտվեց նաև այն առիթից, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Եվրամիության նկատմամբ, խզվեցին ռուս-վրացական հարաբերությունները 2008-ից հետո: Ո՞րն է պատճառը, որ տեղի չի ունենում արտահանման աճ:

-Երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Եվրամիության նկատմամբ և սահմանափակեց եվրոպական արտադրության սննդամթերքի ներմուծումը, մեզ մոտ նույնպես ոգևորվեցին, թե կարող ենք գրավել մյուսների տեղը, սակայն նման բան տեղի չունեցավ։

Չշահեցինք նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց վրացական գինու նկատմամբ։ Մեր գինին, հակառակ որոշ գերլավատեսական սպասումների, չգրավեց ռուսաստանյան շուկան։

Այսինքն, պետք չէ սպասել՝ ով ում նկատմամբ ինչ պատժամիջոցներ է սահմանելու և փորձել օգուտ քաղել։ Փոխարենը, պետք է տեղո՛ւմ աշխատել տեղական արտադրանքի որակը բարձրացնելու և ինքնարժեքն իջեցնելու ուղղությամբ։ Այսինքն, պետք է տեղական արտադրողների համար իդեալական պայմաններ ստեղծել, ու այդ ժամանակ արտահանումը ավտոմատ կաճի։

-Կա՞ վիճակագրություն այն մասին, թե այս ընթացքում ավելացե՞լ, թե նվազել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությանը, ներկրման և արտահանման ծավալները:

-Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառությունը աճել է 12.4%-ով և հասել 599.6 մլն դոլարի։ Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ 24.1%-ից հասել է 26.4%-ի։ Արտահանումը Հայաստանից Ռուսաստան 2016-ի առաջին կիսամյակում աճել է 87.4%-ով և հասել 168 մլն դոլարի։ Ներմուծումը նույն ժամանակահատվածում 2.7%-ով կրճատվել է և կազմել 431.61 մլն դոլար։ Այսինքն՝ առաջին կիսամյակում երկկողմ առևտուրը զարգացել է մեզ համար ձեռնտու ուղղությամբ: Աճել է հիմնականում կոնյակի և գյուղմթերքի արտահանման գծով, սակայն դժվար է ասել՝ միջնաժամկետ հեռանկարում ինչ փոփոխություններ կլինեն։

-Կայի՞ն հնարավորություններ, որոնք կարող էր, սակայն չի օգտագործել Հայաստանը:

-Անկեղծ ասած, ես այդ հնարավորությունները չեմ տեսել ու այժմ էլ չեմ տեսնում։ Սովորաբար, որևէ կառույցի անդամակցելուց առաջ նախ մանրամասն ուսումնասիրում են հնարավորությունները, պոտենցիալ օգուտները, դրանք համադրում պոտենցիալ կորուստների հետ և ըստ այդմ որոշում կայացնում։ Մեզ մոտ հակառակը տեղի ունեցավ՝ հանկարծակի անդամակցեցինք, հետո նոր սկսեցինք հնարավորություններ փնտրել։ Սկսեցինք խոսել 170 միլիոնանոց ԵԱՏՄ շուկայի, կամուրջ դառնալու հնարավորությունների մասին։

-ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսեց ՀՆԱ-ի 10 տոկոս աճի մասին, ինչի մասին Հայաստանում ոչ մի տվյալ չկա, անդրադարձավ նաև ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի օգուտներին: Ի՞նչ է փոխվել 2014-ից հետո ՀՀ տնտեսության մեջ, և արդյո՞ք դրական կամ բացասական արդյունքը ԵԱՏՄ-ի հետևանքն է:

-ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էին ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում մեր օգուտների մասին։ Սերժ Սարգսյանը նշում էր առևտրաշրջանառության և մասնավորապես՝ արտահանման աճը, Պուտինը՝ Հայաստանի տնտեսական աճը 2013 թվականից ի վեր։ Այո, տնտեսությունն աճել է որոշ չափով, արտահանումը նույնպես, սակայն արդյո՞ք դա ԵԱՏՄ-ի հետևանքով է։ Նման գնահատական տալու համար լուրջ վերլուծություն պետք է արվի, հասկանալու համար, թե այս կամ այն ցուցանիշը որքանո՞վ է պայմանավորված ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։ Ինչ-որ մեկն էլ կարող է պնդել, որ եթե ԵԱՏՄ-ին անդամակցած չլինեինք, մեր տնտեսական աճը կկազմեր ոչ թե 10%, այլ 20%։ Միայն ասելով չէ...

Իսկ ընդհանրապես, ես ինքս չեմ հանդիպել որևէ գործարարի, ով ինձ համոզիչ կերպով կապացուցեր, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո այդ երկրների հետ բիզնես անելը էապես հեշտացել է։ Եվ վերջապես, մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, սակայն Ռուսաստանից բացի մյուս երեք երկրների հետ՝ Ղազախստան, Բելառուս, Ղրղըզստան, արտաքին առևտրի չնչին ծավալներ ունենք ու տնտեսական հարաբերությունների ակտիվացում չի նկատվել։ Այնպես որ, ԵԱՏՄ-ը՝ որպես տնտեսական միավորում, խիստ անարդյունավետ է։ Ամեն դեպքում, մեր տեսանկյունից այդպես է։

-Ռուս-թուրքական հարաբերություների կայունացումն ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

- Կարծում եմ՝ որևէ ազդեցություն չի թողնի։ Ինչպես այդ հարաբերությունների ժամանակավոր խաթարումը որևէ կերպ չազդեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա, այնպես էլ՝ դրանց վերականգնումը որևէ լուրջ հետևանք չի ունենա։

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Фестиваль «Рыбная неделя» посетили уже более 3 миллиона человек


Спорт в России и мире
Москва

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева вышла во второй круг Открытого чемпионата Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности





Путин в России и мире
Москва

Фетисов пригласил Путина посетить съезд общества охраны природы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Стас Пьеха

«Я полностью переосмыслил жизнь». Стас Пьеха поделился сокровенным



Москва

В День защиты детей "Аэрофлот" выполнит благотворительный рейс из Москвы в Сочи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net