Կանադայի ոստիկանությունը ԻՊ-ի գրոհային է ոչնչացրել
Կանադայում չեզոքացվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհային: 24-ամյա տեղացի բնակիչ Ահարոն Դրայվերը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել: Ոստիկանները նրան գնդակահարել են տաքսու մեջ, նրա մոտ պայթուցիկ է հայտնաբերվել, փոխանցում է segodnya.ua-ն:
Մինչ այդ Դրայվերը հրապարակել էր տեսաձայնագրություն, որում սպառնացել էր վրեժ լուծել Կանադայից` հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:
«Հարձակումները պետք է իրականացվեին 72 ժամվա ընթացքում: Ահաբեկիչների նպատակն է եղել խոշոր քաղաքի կենտրոնը: Ռումբը պետք է գործի դրվեր առավոտյան կամ կեսօրին` պիկ ժամին: Հենց ստացանք այդ տեղեկությունը, անմիջապես արձագանքեցինք»,- ասել է Մայք Կաբանան` Օտտավայի ոստիկանության ներկայացուցիչը: