Ռիո-2016. Մարեյը կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է
Բրիտանացի Էնդի Մարեյը դուրս է եկել Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում նա 6:0, 4:6, 7:6 հաշվով հաղթել է ամերիկացի Սթիվ Ջոնսոնին:
Դիմակայությունը տևել է 131 րոպե: Շոտլանդացին կատարել է 6 էյս, 15 կրկնակի սխալ ու իրացրել 6 բրեյք-փոյնտից չորսը:
Եզրափակիչ դուրս գալու համար գործող չեմպիոնը կմրցի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - Կեյի Նիսիկորի (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ: