Բեսլան Էշբան կրկին նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաման է ստորագրել հանրապետության փոխվարչապետի պաշտոնում Բեսլան Էշբային նշանակելու վերաբերյալ, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013-2014 թվականներին. հայտնել են հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:
«Աբխազիայի հանրապետության փոխվարչապետ նշանակել Բեսլան Էշբային»,- ասվում է հրամանում:
Էշբան զբաղեցրել է այդ պաշտոնը 2013թ. մայիսից մինչև 2014թ. հունիս, ինչից հետո հրաժարական է տվել: 2014թ. հուլիսին նա մտադիր էր առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն ԿԸՀ-ն մերժել էր գրանցել նրան: