Բիլ և Հիլարի Քլինթոնների եկամուտը նախորդ տարի կազմել է 11 մլն դոլար
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրապարակել է իր հարկային հայտարարագիրը 2015-ի համար: Համաձայն փաստաթղթի՝ նա ամուսնու` նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ միասին 2015-ին վաստակել է մոտ 11 մլն դոլար. փոխանցում է РИА Новости-ն:
Զույգի ընդհանուր եկամուտը կազմել է 10.745.378 դոլար: Նրանք ավելի քան 1 մլն դոլար տրամադրել են բարեգործությանը:
Քլինթոնի շտաբի ներկայացուցիչ Ջենիֆեր Պալմիերին հայտարարել է, որ Քլինթոնը «ֆինանսական թափանցիկության չափանիշներ է թելադրում»: