General Motors-ը սկսել է ԱՄՆ նախագահի նոր լիմուզինի ճանապարհային փորձարկումները
Ամերիկյան General Motors ընկերությունը սկսել է ԱՄՆ նախագահի համար նախատեսված նոր լիմուզինի ճանապարհային փորձարկումները, գրում է Autoblog-ը:
Աղբյուրը նշում է, որ թեստերն անցկացվում են Միչիգան նահանգի Միլֆորդ քաղաքի պոլիգոնում: Չհաստատված տեղեկությունների համաձայն` նորույթը կոչվում է The Beast:
Սպասվում է, որ մեքենան առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության ժամանակ՝ հարջորդ տարվա հունվարի: