Հռոմի պապը Վատիկանում ընթրել է սիրիացի փախստականների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընթրել է սիրիացի փախստականների հետ: Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը:
Ներգաղթյալները եկել են պոնտիֆիկոսի հրամանով հունական Լեսբոս կղզուց: Ընթրիքը կայացել է Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում է Ֆրանցիսկոսի անձնական բնակարանը:
Նշվում է, որ ընթրիքին ներկա են եղել 2 խումբ սիրիացիներ, որոնց ապրիլի 16-ին այցելել է պոնտիֆիկոսը Հունաստանում: Այդ ժամանակ Վատիկան վերադառնալու ճանապարհին նա իր ինքնաթիռով տեղափոխել էր 12 ներգաղթյալների, այդ թվում` 6 երեխաների: Հունիսին ժամանել է սիրիացիների 2-րդ խումբը: Նրանց մասին խնամքն իր վրա է վերցրել Սուրբ աթոռը:
«Հռոմի պապը խաղալիքներ և նվերներ է բերել երեխաներին, նրանք էլ պոնտիֆիկոսին իրենց նկարներն են նվիրել: Եվ երեխաները, և մեծերը կարողացել են զրուցել պոնտիֆիկոսի հետ Իտալիայում իրենց կյանքի առաջին օրերի ընթացքում»,- ասել է Բերքը: