Թուրքիայում դատարանը Գյուլենի 14 փաստաբաններին ձերբակալելու թույլտվություն է տվել
Թուրքիայում դատարանը քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի 14 փաստաբանների ձերբակալության թույլտվություն է տվել, գրում է Anadolu գործակալությունը:
Անկարայի դատախազությունը հինգշաբթի պահանջել է դատարանից փաստաբանների ձերբակալության թույլտվություն տալ: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի ձերբակալության համար Թուրքիայի իշխանությունները մի քանի փաստաթուղթ են ներկայացրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: