Պեկինից մոտ 2 մլն մարդ կարտաքսվի
Չինաստանի մայրաքաղաքում մեծ չափեր է ստանում փոքր բիզնեսը հարևան Հեբեյ նահանգ տեղափոխելու և բնակչության քանակը նվազեցնելու ծրագիրը, գրում է The Wal Street Journal-ը:
Մասնավորապես, նախորդ տարի քաղաքում փակվել են 150 մեծածախ շուկաներ, դրանց հետ միասին քաղաքից անհետացել են հազարավոր խանութներ: 2016թ. 1-ին կեսին Պեկինի կառավարությունը չեզոքացրել է կամ խնդրել է հեռանալ 147 ձեռնարկությունների:
Համաձայն պլանի` 2020-ին Պեկինի բնակչությունը չպետք է գերազանցի 23 մլն մարդը: Այդ ժամանակահատվածում բնակչությունը նախատեսվում է կրճատել 15%-ով, ինչը հավասար է 2 մլն մարդու և ավելի շատ է, քան Նյու Յորքի Մանհեթեն քաղաքի ընդհանուր բնակչությունը:
Վերջին տասնամյակի ընթացքում Մեծ Պեկինն ավելացել է 10 մլն-ով` հասնելով 22 մլն մարդու: Միայն կենտրոնում բնակվում է մինչև 13 մլն քաղաքացի, տարեկան այդտեղ է տեղափոխվում մոտ 414.000 մարդ: