ԻՊ-ի գրոհայինները Աֆղանստանում խլել են ԱՄՆ զինվորականների թողած զենքերը և զինամթերքը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հուլիսին Աֆղանստանի արևելյան մասում խլել են զենքը և զինամթերքը, որը թողել են ԱՄՆ զինվորականները, ովքեր ստիպված են եղել նահանջել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` CNN ալիքի աղբյուրներին հղումով:
Պենտագոնի աղբյուրները նշել են, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին Նանգարհարա արևելյան նահանգում: Ամերիկացի զինվորականները փորձել են տարհանել վիրավոր ընկերներին: Այն վայրը, որտեղ գտնվել են ամերիկացիները, սկսել են ռմբակոծել ծայրահեղականները:
Հեռուստալրագրող Բարբարա Սթարը նշել է, որ ԱՄՆ զինվորները ստիպված են եղել նահանջել շատ արագ և թողնել զենքը, ինչից հետո զենքը և զինամթերքը հայտնվել են ԻՊ-ի գրոհայինների ձեռքում: