Էրդողանը մեղադրել է Գյուլենին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները փչացնելու համար
Քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի ընդդիմադիր ահաբեկչական կազմակերպությունը խափանել է Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ավելի լավ ենք հասկանում, որ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը և այն ուժերը, որոնք կանգնած են նրա ետևում, փչացրել են մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում:
Անկարան ավելի վաղ մեղադրել էր Գյուլենին Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի համար և պահանջել է ԱՄՆ-ից նրա արտահանձնումը: Անձամբ Գյուլենը հայտարարել է, որ կապ չունի դրա հետ: