Անասնաբույժները կենդանացրել են փոքրիկ ռնգեղջյուրին, երբ նրա սիրտը կանգ է առել (լուսանկարներ, տեսանյութ)
Անասնաբույժների խումբը Հարավային Աֆրիկայում փրկել է 410 կգ կշռող ռնգեղջյուրի կյանքը սրտի մերսում անելով՝ այն բանից հետո, երբ կենդանու սիրտը դադարել էր բաբախել:
Մեհա անունով սպիտակ ռնգեղջյուրը որբ է: Անասնաբույժները պետք է հեռացնեին կենդանու եղջյուրը, սակայն հանգստացնող միջոցների ներարկումը բարդություններ էր առաջացրել: