Սթոունզի` Մանչեսթեր Սիթի տրանսֆերից Բարնսլին ռեկորդային գումար կստանա
Այսօր` օգոստոսի 9-ին պաշտպան Ջոն Սթոունզը պաշտոնապես «Էվերթոնից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Լիվերպուլյան ակումբը ստացած 47,5 միլիոն ֆունտի (56 միլիոն եվրո) 15 տոկոսը փոխանցելու է անգլիացու առաջին թիմին` «Բարնսլիին»,- հայտնում է «Daily Mail»-ը:
Այսպիսով, Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը, որը 2013 թվականին 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 3 միլիոն ֆունտի դիմաց վաճառել էր «Էվերթոնին», կստանա ևս 7,125 միլիոն:
Հատկանշական է, որ «Բարնսլիի» պատմության տրանսֆերային ռեկորդը 4,5 միլիոն ֆունտ է, որը 1998 թվականին վճարվել է «Բելքբերնին»` Էշլի Ուորդի համար: